Contacts

92 Bowery St., NY 10013

+1 800 123 456 789

«Հաւք 2022» ԱԹՍ մրցույթ

«Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022թ. սեպտեմբերի 10-ին եւ 11-ին համատեղ կազմակերպերպեցին «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը: Մրցույթի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ։

Մրցույթը իրականացվել է երեք մակարդակի անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։ Մրցույթային անվանակարգերը երեքն են՝

– տարածքում կողմնորոշում, իրերի (օբյեկտների) հայտնաբերում եւ տարբերակում

– բեռների առաքում,

– հեղուկ նյութերի սփռում։ 

Վերոնշյալ խնդիրների լուծումը էապես կարող է բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը: 2022 թվականին ներկայացվել է 106 մասնակցության հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են։ Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեցին 41 թիմ՝ 23-ը դպրոցական, 5-ը  մասնագիտական, 13-ը սիրողական։ Գլխավոր հովանավոր ՝ Արարատ բանկ։ Հովանավորներ ՝ Instigate, BooTech, Instigate Semiconductor, Instigate Design ընկերություններ: Գործընկերներ ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Լոռու մարզպետարան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ․ հասցեն չի հրապարակվելու