Contacts

92 Bowery St., NY 10013

+1 800 123 456 789

002
Հիմնադրամի գործունեությունը և առաքելությունը

Հիմնադրամի առաքելությունն է շարունակել ու զարգացնել տեխնոլոգիական ոլորտի գործիչ Կարեն Վարդանյանի գաղափարները։ Հիմնադրամի գործունեության նպատակն է հնարավորություն տալ կրտսեր սերնդին ձեռք բերել քաղաքացիական, ռազմագիտական, տեխնոլոգիական և մասնագիտական արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախնական փորձ, հմտություններ և գիտելիք՝ այդ ամենը զուգորդելով հանրօգուտ աշխատանք կատարելով:

Հիմնադրամի որդեգրած արժեքներն են՝

Հայրենաճանաչում
Հայրենաճանաչում
Մենք նպաստում ենք Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը ճանաչելուն, անձի նպատակների և առաքելության կատարումը կապակցված տեսնելուն մեր երկրի զարգացման և խնդիրների լուծման հետ։
Աշխարհաճանաչում
Աշխարհաճանաչում
Մենք նպաստում ենք դեռահասների և երիտասարդների՝ համաշխարհային պատմության, քաղաքակրթությունների, մշակույթի, արվեստի մասին գիտելիքների ձեռքբերմանը և անձի սոցիալական զարգացմանը։
Առողջ հոգի և մարմին
Առողջ հոգի և մարմին
Մենք նպատակ ունենք դեռահասների համար ապահովել ֆիզիկական և հոգեբանական պատրաստություն, ծանոթացնել զինծառայության, քաղաքացիական պաշտպանության, առաջին բուժօգնության հիմունքներին։ Սովորեցնել պաշտպանված լինել և տիրապետել քարոզչության և հոգեբանական պատերազմի միջոցներին, տեղեկատվական անվտանգությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանի այլ մարտահրավերներն։
Մասնագիտացում
Մասնագիտացում
Մենք նպաստում ենք ընտրված ուղղությամբ մասնագիտական հմտությունների զարգացմանը, երիտասարդների՝ հնարավորինս վաղ տարիքից պատրաստ լինելուն զբաղվել ձեռնարկատիրությամբ կամ աշխատաշուկա մտնելուն՝ որպես մասնագետ, որն արդեն ունի կատարած իրական նախագծեր։
Շարունակական կրթություն
Շարունակական կրթություն
Մենք սատարում ենք շրջանավարտների ընտրած և հարակից մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման գործում, ուղղորդում նրանց մասնակցելու տարբերի կրթական դասընթացների, ծանոթացնում ոլորտում գործունեություն ծավալող ավագ մասնագետների հետ։
Ձեռնարկատիրություն
Ձեռնարկատիրություն
Մենք նպաստում ենք երիտասարդների շրջանում ձեռնարկատիրությամբ զբաղվելը հանրայնացնելուն, այն հասանելի դարձնելուն, նրանց համար կազմակերպչական և դրամական միջոցներ ներգրավելուն այլ կառույցների, գործընկերների, տարբեր ցանցների հետ կապի հաստատման և այլ ուղիներով։

Հիմնադրամի անդամներ

Սուրեն
Վարդանյան

Համահիմնադիր / Գործադիր տնօրեն

Հրանտ
Խաչատրյան

Համահիմնադիր

Գագիկ
Գինոսյան

Համահիմնադիր

Աշոտ
Բարսեղյան

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հրաչյա
Խաչատրյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Գառնիկ
Հովհաննիսյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ

Արմեն
Հովհաննիսյան

Հոգաբարձուների խորհրդի անդամ