



Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը ստեղծվել է 2021 թ․ փետրվար ամսին։ Հիմնադրամի առաքելությունն է շարունակել ու զարգացնել տեխնոլոգիական ոլորտի գործիչ Կարեն Վարդանյանի գաղափարները։ Հիմնադրամի գործունեության նպատակն է հնարավորություն տալ կրտսեր սերնդին ձեռք բերել քաղաքացիական, ռազմագիտական, տեխնոլոգիական և մասնագիտական արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախնական փորձ, հմտություններ և գիտելիք՝ այդ ամենը զուգորդելով հանրօգուտ աշխատանք կատարելով:
Անօդաչու թռչող սարքերի ամենամյա «Հաւք» մրցույթը տարբեր իրավիճակներում անօդաչու սարքերի կիրառման միջոցառում է դպրոցական, սիրողական և մասնագիտացված խմբերի համար:
Մրցույթի նպատակն է ուսումնական նպատակով ստեղծված անօդաչու թռչող սարքերով առաջարկել լուծումներ՝ փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի, փրկարարական միջոցառումների արդյունավետությունն էապես բարելավելու համար։
Մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների առաքում, հեղուկ նյութերի սփռում, խոչընդոտների հաղթահարում։
Մեր Ծրագրերը
Հիմնադրամի կազմը

Ավետիք
Քերոբյան

Հրանտ
Խաչատրյան

Սուրեն
Վարդանյան

Գագիկ
Գինոսյան

Արման
Պողոսյան

Խաչիկ
Նազարյան

Սաթենիկ
Մնացականյան

Ասյա
Սեպխանյան

Արթուր
Ավետիսյան
